Սպորտ

Յուրա Մովսիսյանը «Պրեմիեր լիգա»-ի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում է

1 րոպեի ընթերցում

Յուրա Մովսիսյանը «Պրեմիեր լիգա»-ի  10-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է «Պրեմիեր լիգա»-ի խորհրդանշական հավաքականի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Soccer կայքն ամփոփել է 10-րդ տուրը եւ կազմել խորհրդանշական հավաքականի կազմը, որտեղ ընդգրկված է նաև Յուրա Մովսիսյանը:

«Պայքարեց և հաղթեց: Դիմադրեց մրցակցի պաշտպաններին և վաստակեց երկու 11 մետրանոց հարված, չնայած նրան, որ դրանից միայն մեկը նշանակվեց: Մովսիսյանը պայքարում է տղամարդավարի, որն էլ, երբեմն օգնում է «Սպարտակ»-ի ֆուտբոլիստներին հաղթեց մրցակցին»,- գրում է կայքը:

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Սպարտակ»-ը 2-0 հաշվով հաղթեց «Ռոստով»-ին: 15-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Յուրա Մովսիսյանը: Այս տուրից հետո Մովսիսյանն իր խփած գնդակների թիվը հասցրեց 8-ի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում