Պաշտոնական

Շրջափակման մեջ գտնվող եւ թշնամական հարևաններով Հայաստանը չի կարող կոմպրոմիսի ենթարկել իր անվտանգության հիմնախնդիրը. Տիգրան Սարգսյան

4 րոպեի ընթերցում

Շրջափակման մեջ գտնվող եւ թշնամական հարևաններով Հայաստանը չի կարող կոմպրոմիսի ենթարկել իր անվտանգության հիմնախնդիրը. Տիգրան Սարգսյան

ԲՐՅՈՒՍԵԼ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ և ՀՀ ՌԴ հարաբերություններին:«Դարերի ընթացքում մեր ճանապարհը դեպի Եվրոպա դյուրին չի եղել։ Գտնվելով կայսրությունների և քաղաքակրթությունների խաչմերուկում՝ իր երկարատև պատմության ընթացքում Հայաստանն առնչվել է բարդ մարտահրավերների հետ և մշտապես ստիպված է եղել լուծել անվտանգության հետ կապված լրջագույն խնդիրներ: Երբեմն այդ մարտահրավերները բավական արագ հաղթահարվել են, երբեմն էլ մեզանից դարեր են պահանջվել դրանք չեզոքացնելու համար։ Սակայն անկախ ժամանակից և ջանքերից՝ նպատակակետը միշտ հստակ է եղել։ Նույնիսկ աշխարհագրական հեռավորության պայմաններում Հայաստանը մշտապես հավատարիմ է մնացել իր ժառանգությանն ու քրիստոնեական հիմնարար արժեքներին։ Մենք մեր հարաբերությունները ԵԺԿ-ի հետ դիտարկում ենք հենց այս առանցքում»,- ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ ԵԺԿ ընտանիքին անդամակցությունը Եվրոպայի հետ համագործակցության խորացմանը միտված մեր ռազմավարության անկյունաքարն է:«Մենք հետամուտ ենք շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպայի հետ՝ չհակադրելով այն Մաքսային միությանը, և ձգտում ենք լայն ու համապարփակ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ։ Մեր այս ձգտումը վերաբերում է համագործակցության բոլոր ուղղություններին. պետական շինարարություն, արդյունավետ կառավարում և ժողովրդավարություն, դատաիրավական բարեփոխումներ և կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական և առևտրային գործունեություն, անվտանգություն և ռազմական խնդիրներ, մշակույթ, կրթություն և այլն։ Եվրոպական մեր գործընկերների օգնությամբ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ուղղությամբ և այժմ ցանկանում ենք շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ նույն ձևաչափով: Համագործակցությունը Եվրամիության հետ մենք չենք դիտարկում «սևի և սպիտակի» համատեքստում: Մենք կտրականապես մերժում ենք նման մոտեցումը: Խոսքը չի վերաբերում մաքսային սակագներին և տեխնիկական կանոնակարգմանը: Հայաստանը, լինելով շրջափակման մեջ և ունենալով թշնաբար տրամադրված հարևան, չի կարող կոմպրոմիսի ենթարկել իր անվտանգության ապահովման հիմնախնդիրը և հարցականի տակ դնել Ռուսաստանի Դաշնության հետ կենսական նշանակություն ունեցող իր ռազմավարական դաշինքը, որի վրա է խարսխված մեր երկրի անվտանգության համակարգը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Գործադիրի ղեկավարի խոսքով` «Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և ամրապնդումը մի կողմից և Մաքսային միությանը միանալը մյուս կողմից մենք չենք կարող դիտարկել որպես իրարամերժ գործընթացներ, այլ դիտարկում ենք որպես փոխլրացնող»:

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում