Հասարակական

ՀՀ ոստիկանապետը պարգևատրվել է ԵՃՇՊՀ-ի ոսկե մեդալով

2 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանապետը պարգևատրվել է ԵՃՇՊՀ-ի ոսկե մեդալով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջև համագործակցության շրջանակներում ԵՃՇՊՀ-ն հոկտեմբերի 24-ին հյուրընկալել է ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՃՇՊՀ-ի մամուլի ծառայությունից, բարձր գնահատելով ոստիկանության և համալսարանի տրանսպորտի ֆակուլտետի շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի միջև համագործակցությունը` ԵՃՇՊՀ-ի գիտական խորհուրդը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում օրինականության պահպանման գործում ունեցած ավանդը և ծննդյան 55-ամյակի փաստը, ոստիկանապետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանին պարգևատրել է ԵՃՇՊՀ-ի ոսկե մեդալով:

ՀՀ ոստիկանապետն իր խոսքում կարևորել է համալսարանի հետ համագործակցությունը` նշելով, որ այն տարիների ավանդույթ ունի: Միևնույն ժամանակ ընդգծել է ճանապարհային ոստիկանության կադրերի ուսուցման գործում համալսարանի ավանդը: Հանդիպումն անցել է ընկերական, անկեղծ և ջերմ մթնոլորտում: Ուսումնադասախոսական կազմը ոստիկանապետին է ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, որոնցից ոչ մեկը անպատասխան չի մնացել: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ծրագրերի հնարավորությունը: Այդ ուղղությամբ նախանշվել են մի քանի ոլորտներ:

«Ոստիկանության համակարգի ճանապարհային ոստիկանության բազմաթիվ սպաներ իրենց ուսումնական մկրտությունն սկսել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանից: Այսօր արդեն անհրաժետ է նոր լիցք հաղորդել այդ համագործակցությանը, քանի որ գնալով գիտությունը զարգացում է, և կան բազմաթիվ հարցեր, որոնք գիտական մոտեցում են պահանջում: Մենք ունենք բոլոր հնարավորությունները ընդլայնելու այդ համագործակցությունը և ՀՀ ոստիականության ակադեմիայի, և տարբեր հետազոտական բազմաթիվ աշխատանքների ուղղությամբ»,- իր ողջյունի խոսքում նշել է ԵՃՇՊՀ ռեկտոր, տ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում