Հայաստանն ու Ղազախստանը կվերականգնեն օդային հաղորդակցությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստանա-Երևան ուղիղ չվերթի մեկնարկը 2014-2015 թթ-ին հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգում է: Ուղիղ չվերթների հաստատումը կարող է նպաստել զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, մանավանդ, որ հոկտեմբերի 24-ին Երեւանում մեկնարկած միջկառավարական հանձնաժողովի նիստումՀայաստանի Ջերմուկ և Ղազախստանի Շուշինսկ առողջարանային քաղաքների միջև եղբայրական հուշագիր ստորագրվեց այդ քաղաքների քաղաքապետերի կողմից: Հանձնաժողովը քննության առավ նաեւ փոքր ու միջին բիզնեսի, գյուղատնտեսության, առողջապահության, տրանսպորտի, բնապահպանության, քաղաքաշինության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության խորացման հարցերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Գրիշա Բաղիյանի խոսքով` հայ-ղազախական հարաբերություններն ունեն խորացման նախադրյալներ, հատկապես, երբ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը: «Լինելով Մաքսային միության անդամ` Ղազախստանը մեծ փորձ ունի, և մեր հանձնաժողովը պետք է տանի համապատասխան աշխատանք նրանց փորձն ուսումնասիրելու և օգտագործելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Բաղիյանը:

Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում երկու երկրների միջև արտաքին առևտրի շրջանառությունն ավելացել է երկու անգամ, ստեղծվել են միջին և փոքր ձեռնարկություններ: «Հանձնաժողովի նախորդ նիստերի արդյունքում հաստատված որոշումները կատարվել են կամ էլ գտնվում են կատարման փուլում: Մեր երկրները սերտ կապեր են հաստատել առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության, տրանասպորտի ոլորտներում: Առողջապահության ոլորտում, օրինակ, եկել ենք համաձայնության առկա ինֆեկցիոն հիվանդությունների, դրանց բուժման ձևերի, հայտանաբերված կեղծ դեղերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,-ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը:

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարատ Թալիբաևը կարևորեց հայ-ղազախական բարեկամությունը, շեշտեց Ղազախստանում հայկական սփյուռքի առկայությունը և դրա դերը հետագա կապերի ամրապնդման գործում: «Մենք հարթում ենք ճանապարհ առևտրատնտեսական, մշակութային և այլ տիպի համագործակցության համար, և այդ ուղղությամբ աշխատանքը կատարում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում: Եթե մանրամասնենք, ապա մեզ շատ հետաքրքիր է Հայաստանի փորձը խաղողագործության, գինեգործության ասպարեզներում: Կարծում եմ` Հայաստանը այս ոլորտում իր գրանցած հաջողություններով Ղազախստանի հետ կիսվելու բան ունի»,-ասաց Թալիբաևը` հավելելով, որ իրենք հետաքրքրված են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի փորձով: «Կրթական ոլորտում ևս կարելի է ակնկալել համագործակցություն: Ղազախստանի մի քանի տասնյակ ուսանող այժմ սովորում է Հայաստանում, իսկ Ղազախստանում սովորելու համար կան հետաքրքրվողներ Հայաստանից: Մենք հետաքրքրված ենք նաև լեզուների ուսուցման ծրագրերով, հատկապես, երբ գիտնականները պարզել են, որ մեր երկրների լեզուները ծագել են նույն արմատներից»,-ասաց Ղազախստանի գյուղատնտեսության փոխնախարարը:

Հանձնաժողովի 4-րդ նսիտն անցկացվել է Աստանայում 2012 թվականի հունիսի 7-ին:

Հայերեն English Русский

Վահե Հովհաննիսյանը ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման և դրամական փոխանցումների կրճատման միջև ուղիղ կապ չի տեսնում

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումների տնտեսական ազդեցությանը

Պենտագոնը «լիակատար հաղթանակի» մասին է հայտարարել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու անհաջող փորձից հետո

Մարթա Կոսը հայտնել է, որ Մոլդովայի քաղաքացիներին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը համերաշխության դրսևորում է. Moldpres

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն Անթալիայում հանդիպել է Ֆիջիի գործընկերոջ հետ

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ