Քաղաքականություն

Զորի Բալայանի նամակը Պուտինին ներկայացնում է պատմական փաստերի գիտականորեն հիմնավորված գնահատականները. Հայկ Քոթանջյան

6 րոպեի ընթերցում

Զորի Բալայանի նամակը Պուտինին ներկայացնում է պատմական փաստերի գիտականորեն հիմնավորված գնահատականները. Հայկ Քոթանջյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը հայտարարություն է տարածելգրող, հրապարակախոս Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված «Ղարաբաղի պրոբլեմը Ռուսաստանի պրոբլեմն է» բաց նամակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ասոցիացիայից,հոկտեմբերի 18-ին հրապարակված հայտարարության տեքստը փոխանցվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինին, ԱՄՆ-ի դեսպան Ն.Գ. Ջոն Հեֆերնին և Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անրի Ռենոյին:

Հայտարարությունում ասվում է. «Հայտնի գրող, հրապարակախոս, Վերակառուցման ժամանակաշրջանի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի Բաց նամակը` ուղղված ՌԴ Նախագահ Վ. Պուտինին, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստացավ լայն հասարակական հնչեղություն: Երկու հայկական հանրապետությունների հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները բաց նամակի դրույթների և թեզերի վերաբերյալ արտահայտեցին տարբեր, երբեմն` տրամագծորեն հակառակ տեսակետներ ու գնահատականներ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում հրապարակել որոշ նկատառումներ:

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում մտքի և խոսքի ազատությունը օրինական ինքնորոշման շնորհիվ հռչակվել է որպես հիմնարար արժեք: Ինքնորոշման նման նվաճում է նաև քաղաքացիների իրավունքների և արժանապատվության հարգումը, որը երաշխավորվում է ՀՀ և ԼՂՀ սահմանադրություններով: Ուստի չի կարող կասկածի տակ դրվել իր տեսակետն արտահայտելու և գնահատականների մասին բարձրաձայնելու պրն. Բալայանի իրավունքի հարգումը: Օտար, այդ թվում` մեր ընդդիմախոս, պետությունների ներկայացուցիչների հետ քաղաքական պրոբլեմների քննարկումների ժամանակ դրսևորելով բացություն և զսպվածություն` մենք չենք կարող այլ վերաբերմունք ցուցաբերել մեր հայրենակիցների նկատմամբ, հատկապես մի մարդու, ով կանգնած է եղել Ազգային-ազատագրական շարժման ակունքներում և իր շոշափելի ներդրումն է ունեցել անկախ հայկական պետականության ստեղծման ու կայացման գործում:

Որպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր` Զորի Բալայանը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդում հայկական պատվիրակության, ԼՂ Ազգային խորհրդի ամենաակտիվ գործիչներից և ԼՂ վտարանդիական կառավարության (Մոսկվա) կազմակերպիչներից մեկը:

Հարկ է նշել, որ նամակի մի շարք քննադատական մեկնաբանությունների հիմքում քաղաքական գործընթացների ոչ գծային էության «գծային» (պարզեցված) ընկալումն է: Կարծում ենք, որ նամակի ավելի ուշադիր ընթերցման դեպքում նշված վեճի ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ հարցեր ինքնին կվերանային:

Կցանկանայինք նաև ուշադրություն հրավիրել Զորի Բալայանի դիմումի քաղաքական ուղղվածության հարցին: Համակարգային պատմական-քաղաքական էքսկուրսում, որի լեյտմոտիվը հայ ժողովրդի նկատմամբ ողբերգական սխալների կրկնության անթույլատրելիությունն է, կարմիր թելով անցնում է հեղինակի մտահոգությունը` կապված Մինսկի գործընթացի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման, այդ թվում` անկախ արցախյան պետության իրավաքաղաքական և տարածքային ուրվանկարի, հեռանկարների հետ: Կարելի է չհամաձայնվել հեղինակի առանձին թեզերի և եզրակացությունների հետ, սակայն չի կարելի անտեսել այն գլխավոր գաղափարը, որ ԼՂՀ անվտանգությունն ու զարգացումը կարող են ապահովվել միմիայն Արցախի պատմական սահմաններում, և դրան այլընտրանք չկա:

Նամակի հեղինակը փոխզիջումների սահմանների անկողմնակալ որոշման նպատակով Մինսկի խմբի համանախագահի` Ռուսաստանի Դաշնության ղեկավարի քննարկմանն է ներկայացնում փաստերի գիտականորեն հիմնավորված գնահատականների պրոբլեմը, ներառյալ` խորհրդային տարիներին հայ բնակչության էթնիկական զտումների ենթարկված Նախիջևանի ԻԽՍՀ-ն:

Զորի Բալայանի նամակը նպատակաուղված է այն բանին, որ ռուսաստանյան պետության ղեկավարը ձեռքի տակ ունենա Անդրկովկասի քաղաքական պատմության` գիտականորեն ճշտորոշված փաստերի առումով հավաստի և համակարգված շարադրանք, որը հիմնավորված է միջազգային գիտական հանրության կողմից ճանաչված աղբյուրներով:

Ռուսաստանի ղեկավարին ուղղված նամակը որոշակի առումով բովանդակում է նաև դիմում մյուս երկու համանախագահներին` ԱՄՆ-ին և Ֆրանսիային, արտահայտելով մտահոգություն այն առիթով, թե գոյություն ունի լուրջ վտանգ, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գնահատումների ձևավորման և որոշումների ընդունման ոլորտ կարող են ներթափանցել իրական պատմության համակարգային կեղծման հակագիտական արգասիքները, որոնք շռայլաբար վարձատրում է Ադրբեջանում հաստատված և արդեն ժառանգական դարձած կոռումպացված բռնակալական վարչակարգը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, նկատի ունենալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Զորի Բալայանի նամակում բովանդակվող գնահատականների և առաջարկությունների կարևորությունը և բացությունը, պատիվ ունի սույն հայտարարությունն ու Բաց նամակը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանություններ` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ, մեծարգո պարոններ Վլադիմիր Պուտինին, Բարակ Օբամային և Ֆրանսուա Օլանդին այն հանձնելու համար, և խնդրում է մեծարգո նախագահներին քննել բաց նամակի հեղինակի գնահատականներն ու առաջարկությունները և դրանք նկատի ունենալ համապատասխան որոշումներ կայացնելիս»:

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում