Էմիլ Բաբայանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրելԷմիլ Բաբայանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալնշանակելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը նշանակումը կատարել է`ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը:
Մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դադարեցրել է Էմիլ Բաբայանի`բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները: Այս հրամանգիրը ՀՀ Նախագահն ստորագրել է հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը: