Պաշտոնական

ՀՀ Նախագահը ՀՀ ԳԱԱ 70-ամյակի կապակցությամբ պարգևատրել է ակադեմիայի մի խումբ անդամների

4 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը ՀՀ ԳԱԱ 70-ամյակի կապակցությամբ պարգևատրել է ակադեմիայի մի խումբ անդամների

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համարակադեմիայի մի խումբ անդամներիշքանշանով, մեդալներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պարգևատրվել են`

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`

Նորայր Հունանի Առաքելյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար,

Անանիա Շիրակացու մեդալով`

Արսեն Ալեքսանդրի Հախումյանը, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,

Ռուբեն Վիկտորի Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Ռաֆայել Լևոնի Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների և պետրոլոգիայի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

Անահիտ Խորենի Չախալյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու,

Արամ Վարդգեսի Պապոյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

Վլադիմիր Գրիգորի Սահակյանը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու,

Արմեն Կառլենի Սաղաթելյանը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ժիրայր Հմայակի Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

Մովսես Խորենացու մեդալով`

Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

Վլադիմիր Լիպարիտի Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,

Ալբերտ Գուրգենի Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր,

Վերժինե Գառնիկի Սվազլյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով,ՀՀ ԳԱԱ 70-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել.

Գիտության վաստակավոր գործչի՝

Համլետ Ամբակումի Գևորգյանին, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տեսական փիլիսոփայության բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Մառլենա Ժիրայրի Հովակիմյանին, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի լաբորատորիայի խմբի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր,

Սերգեյ Հովհաննեսի Մովսեսյանին, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Աշոտ Սերոբի Սաղյանին, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Արվեստի վաստակավոր գործչի՝

Աննա Գրիգորի Ասատրյանին, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր:

ՀՀ Նախագահ Սերժ սարգսյանը հրամանագրերն ստորագրել է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում