Պաշտոնական

ՀՀ Նախագահը մասնակցել է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը մասնակցել է ՀՀ ԳԱԱ 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և եղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը շնորհավորել է ներկաներին ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և գիտության ու կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ծառայությունների համար ՀՀ ԳԱԱ մի խումբ անդամների պարգևատրել ՀՀ պետական բարձր պարգևներով՝ շքանշանով, մեդալներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում