Պատժամիջոցները կհանվեն միայն Իրանի կողմից միջուկային հիմնախնդրի լուծմանն ուղղված իրական քայլերի դեպքում. Եվրամիություն
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցները կարող են հանվել միայն այն դեպքում, եթե Թեհրանն իրական քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին լրագրողներին հայտարարել Է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն կոմիսարի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մանը:
«Պատժամիջոցների ռեժիմը, որը գործում Է Իրանի նկատմամբ, այդ թվում եւ տնտեսական սահմանափակումները, սահմանվել են, որպեսզի Իրանին ստիպեն պարզաբանել իր միջուկային ծրագրին վերաբերող մի շարք հարցեր… Այդ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու պատճառ կարող են դառնալ միայն իրական փոփոխությունները բանակցային գործընթացում»,-ասել Է Մանը:
Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար եւ երկրի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհին հոկտեմբերի 15-ին հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է փարատել իր միջուկային ծրագրի կապակցությամբ Արեւմուտքի երկրներում առկա կասկածները:
Մինչդեռ Իսրայելի կառավարությունը հոկտեմբերի 15-ին համաշխարհային հանրակցությանը կոչ Է արել չհամաձայնել Իրանի հետ կիսատ-պռատ համաձայնություններին եւ ձգտել հասնել այն բանին, որ Թեհրանը լիովին հրաժարվի ուրանի ինքնուրույն հարստացումից եւ պլուտոնիումի արտադրությունից՝ ըստ որում չթուլացնելով պատժամիջոցների օգնությամբ Իրանի վրա գործադրվող ճնշումը:
Ռազմաքաղաքական կաբինետի հայտարարությունը, կաբինետ, որը միավորում Է հանգուցային նախարարներին եւ ուժային կառույցների ղեկավարներին, հրապարակվել Է Իրանի պատվիրակության հետ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցությունների հերթական փուլի սկսվելու օրը:
«Իսրայելը միջազգային հանրակցությանը կոչ Է անում չգնալ մասնակի համաձայնության, որը թույլ չի տա լիովին վերացնել Իրանի ռազմական միջուկային ծրագիրը եւ միեւնուն ժամանակ կարող Է դեմոնտաժի ենթարկել պատժամիջոցների ռեժիմը»,- ասված Է փաստաթղթում:
Իսրայելը չի առարկում Իրանի քաղաքացիական ատոմային ծրագրի դեմ եւ կպաշտպանի հիմնախնդրի դիվանագիտական լուծումը, բայց պայմանով, որ Իսլամական Հանրապետությունը զրկվի ինքնուրույն միջուկային նյութեր արտադրելու հնարավորությունից:
Ներկայիս բանակցություններն Իսրայելի իշխանությունները համարում են Իրանի նկատմամբ կիրառվող խիստ պատժամիջոցների ուղղակի հետեւանք եւ կոչ են անում չթուլացնել ճնշումը , «երբ այդքան մոտ Է ցանկալի արդյունքը»:
«Այժմ հնարավորություն կա հասնելու իսկակական դիվանագիտական լուծման® Պատմական սխալ կլիներ լիովին չօգտվել պատժամիջոցների ներուժից՝ զիջումների գնալով ավելի շուտ, քան կապամոնտաժվի Իրանի ռազմական միջուկային ծրագիրը»,- ասված Է հայտարարության մեջ:
Այսօր Ժնեւում մեկնարկել է իրանական «միջուկային դոսյեի» շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի ներկայացուցիչների բանակցությունների հերթական փուլը:
Հանդիպումն ընթանում Է Ազգերի պալատում, որտեղ տեղավորված Է Ժնեւում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքը: Հանդիպմանը մասնակցում են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը, ինչպես նաեւ «վեցյակի» երկրների քաղաքական տնօրենները: Ռուսական կողմը ներկայացնում է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորում է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը:
Բանակցությունների սկսվելուց առաջ «վեցյակի» մասնակիցները համակարգող հանդիպում են անցկացրել Ժնեւի հյուրանոցներից մեկում: