Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը նույնպես կվերականգնվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը կամրակայվի և կվերականգնվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի օրակարգում: Որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից«Մինաս Ավետիսյան» մշակութային - բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն կհատկացվի 22526.8 հազ. դրամ:

«Հայաստան» որմնանկարն ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ: Հուշարձանի անխաթար պահպանման, ինչպես նաև տարբեր բնույթի ազդեցությունների հետևանքով (ներառյալ շինարարական աշխատանքները) պատճառված վնասը վերականգնելու համար անհրաժեշտ է կատարել որմնանկարի մաքրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներ:

Որմնանկարը կատարված է գաջի կրային սվաղի հիմքի վրա:Բնական և մեխանիկական ազդեցությունների հետևանքով առկա են որմնանկարի սվաղի շերտի տեղաշարժեր, տարանջատված, դատարկ հատվածներ, ներկի շերտերի քայքայում, վնասված ու կորսված մասեր: Որմնանկարի հետագա քայքայումը կանխելու առավել ընդունելի տարբերակը դրա ամրակայումն ու վերականգնումն է:

Որմնանակարը 1988 թվականի երկրաշարժից հետո մինչեւ անցած տարի գտնվել է բաց երկնքի տակ՝ փայտե պատնեշի մեջ: Որմնանկարը ոչնչացումից փրկելու նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ եւ պետական միջոցներով կառուցվել է մշակույթի տուն` «Հայաստանը» թողնելով կառույցի ներսում:

2010-2012 թթ. «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի կողմից ամրակայվել, վերականգնվել կամ տեղափոխվել են նկարչի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում», «Հայկական հովվերգություն» և այլ որմնանկարներ:

Հայերեն English Русский

Ասիական ինդեքսներ - 23/06/26

Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել առաջիկա տարիներին․ Թրամփ

Երաժշտությանը կարող ենք նվիրել մեր կյանքը. Սերգեյ Սմբատյանը քննարկում անցկացրեց «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների հետ

Իսրայելը մտադիր է անկախության հասնել ԱՄՆ-ից սպառազինությունների բնագավառում. Նեթանյահու

ՀՀ ԱԺ նախագահը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը

Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում

Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո

ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին