Սպորտ

Ինչպիսի հրաշալի շաբաթ էր Հայաստանի համար. Լևոն Արոնյան

1 րոպեի ընթերցում

Ինչպիսի հրաշալի շաբաթ էր Հայաստանի համար. Լևոն Արոնյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանն անդրադարձել է վերջին օրերի հայաստանյան մարզական իրադարձություններին եւ մայրաքաղաք Երևանի ծննդյան օրվան:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր Twitter պաշտոնական էջում Արոնյանը մասնավորապես գրել է. «Ինչպիսի հրաշալի շաբաթ էր Հայաստանի համար: Ես հաղթեցի «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում, ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթեց և հայրենի քաղաք Երևանը դարձավ 2975 տարեկան»:

Արոնյանը հոկտեմբերի 7-13-ը մասնակցում էր իսպանական Բիլբաո քաղաքում կայացած «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարին, որտեղ, հավաքելով 10 միավոր, դարձավ հաղթող:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում