1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչված ՈՒՀԱ-ական եւ դերասան Միխայիլ Գալուստյանը կարող Է ստանալ Սոչիի պատվավոր քաղաքացու կոչում:Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքի վարչակազմին:
Սոչիի քաղաքային ժողովի պատգամավորները ներկայացրել են չորս թեկնածուների, ովքեր կարող են ստանալ առողջարանի պատվավոր բնակչի կոչում: Նրանց թվում նշվում Է ՈՒՀԱ-ական եւ դերասան Միխայիլ Գալուստյանը:
«Քաղաքի պատվավոր քաղաքացիներին կտրամադրվեն քաղաքային տրանսպորտով երթեւեկելու, թանգարաններ եւ մշակույթի այլ հաստատություններ անվճար այցելելու արտոնություններ, ինչպես նաեւ ամենամսյա հավելավճար»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացածի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 31-ին Պատգամավորների ժողովի հերթական նստաշրջանում: Իսկ պատվավոր քաղաքացու շքանշանը կհանձնվի Սոչի քաղաքի օրվա պատվին կայանալիք հանդիսավոր ժողովի ժամանակ: