Սպորտ

Լևոն Արոնյանը տոնեց իր առաջին հաղթանակը «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը տոնեց իր առաջին հաղթանակը «Մեծ սաղավարտ»-ի եզրափակիչ մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ուժեղագույն շախմատիտս Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարում հաղթեց Մաքսիմ Վագիեր-Լագրավին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանըսև խաղաքարերով 56-րդ քայլին առավելության հասավ Վագիեր-Լագրավի նկատմամբ:Մյուս պարտիայում Մայքլ Ադամս-Շախվան Մամեդով զույգը խաղաղ դաշն կնքեց:

«Մեծ սաղավարտ»-ի 6-րդ եզրափակիչ մրցավարը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին և կավարտի հոկտեմբերի 13-ին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում