Պաշտոնական

ՀՀ Նախագահը գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Հրաչյա Բադալյանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը գլխավոր դատախազի տեղակալ է նշանակել Հրաչյա Բադալյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրելՀրաչյա ԲադալյանինՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկրի ղեկավարը հրամանագիրն ստորագրել է ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Մնացական Սարգսյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում