Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Վաշիե-Լագրավն է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Վաշիե-Լագրավն է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի 4-րդ տուրում Արոնյանը կխաղա սև խաղաքարերով և ուժերը կչափի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Մյուս զույգը կկազմեն Շախրիյա Մամեդյարովը և Մայքլ Ադամսը:

Այս տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մայքլ Ադամսը, ով ունի 5 միավոր: Վաշիե-Լագրավն ունի 4, Արոնյանը` 3 միավոր, Մամեդյարովը վերջին տեղում է:

«Մեծ սաղավարտի» Բիլբաոյի մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին և կավարտվի 13-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում