Գիտնականն ադրբեջանցիների պատմական զեղծարարությունները մերկացնող նոր աշխատություն է հրատարակել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է ադրբեջանցիների պատմական խեղաթյուրումների դեմ պայքարի սեփական դիրքորոշումն ու պատմությունը օտարներին հասանելի լեզվովներկայացնելու ճանապարհով: Հոկտեմբերի 9-ին հրավիրված ասուլիսում այդ մասիննշեց 1992-2000թթ. Լոնդոնում Հայաստանի պատվո հյուպատոս, Լոնդոնի «Armenian Institute» գիտական, մշակութային կազմակերպության հիմնադիր-հոգաբարձու, ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը: Նա հավաքել եւ հրատարակել է Ադրբեջանի կողմից հորինված պատմամշակութային կեղծիքները բացահայտող փաստերի եւ պատկերների ժողովածու: «Եթե օտար մեկը, ով բոլորովին անծանոթ է հայերին, ինչ-որ մեկից հարցնում է, թե հայն ով է, ընդհանրապես պատասխանը լինում է՝ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք: Բայց այսօր այդ ասածն ինչ արժեք ունի, եթե դիմացինդ մահմեդական է, բուդդիստ է, անհավատ է կամ հրեա»,- ասաց Գալիչյանը: Քարտեզագիրն առաջարկեց անդրադառնալ Լոնդոնի թանգարանում պահվող աշխարհի հնագույն քարտեզին, որի վրա, աշխարհի կենտրոնում, պատկերված են երեք երկիր՝ Բաբելոնը, Ասորեստանը և Արարատը, որը հնադարյան բրիտանացի պատմաբանը ներկայացրել է որպես Հայաստան:

Հայաստանի հնագույն քարտեզների վերաբերյալ երեք աշխատությունների հեղինակԳալիչյանը հիշեցրեց ադրբեջանցի պատմաբանների զառանցանքներն այն մասին, որ Աղվանքի տարածքում գտնված եկեղեցիները կառուցել են թուրքերը։ Նա ասաց, որ Աղվանքում 26 ցեղեր կային, որոնք խոսում էին տարբեր լեզուներով և չէին կարող միասնական մշակույթ ունենալ: Գիտնականը պարզաբանեց, որ աղվանները քիստոնյա են եղել մինչև 7-8-րդ դարերը, որից հետո դարձել են մահմեդականներ, իսկ պատմական քրիստոնեական կոթողները կառուցվել են 6-18-րդ դարերում։ «Արդյոք մահմեդական աղվանները կարող էին կառուցել քրիստոնեական հուշարձաններ»,- հռետորական հարց տվեց Գալիչյանը: Նա հիշեցրեց, որ անցյալ ու պատմություն չունեցող ադրբեջանցիները շարունակ յուրացնում են հայկական մշակույթը։ Պատմաբանը նշեց, որ ադրբեջանցիները նենգափոխում են պատմական աղբյուրները և դրանցից դուրս թողնում Հայաստանի մասին հիշատակումները: Քարտեզագիրը թվարկեց ադրբեջանական պատմաբանների զավեշտներից մի քանի օրինակ, մասնավորապես, որ Էջմիածինն ըստ նրանց հայ-թուրքական եկեղեցի է, Գոշավանքը հայ-թուրքական տաճար, իսկ Տաթևի վանքը՝ աղվանական քրիստոնյա տաճար և այլն:

Պատմական խեղաթյուրումներն ու հայերին գրչի միջոցով պատմությունից դուրս մղելը Ադրբեջանըդարձրել է պետական քաղաքականություն: Այդ երկրում աշակերտից մինչև գիտնական սնվում են կեղծ պատմությամբ և հակահայկականությամբ:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին