Սպորտ

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մայքլ Ադամսն է

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մայքլ Ադամսն է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը «Մեծ սաղավարտ»-ի հաջորդ մրցափուլում ուժերը կչափի Մայքլ Ադամսի հետ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Բիլբաո քաղաքում անցկացվող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Մայքլ Ադամսի հետ: Մյուս զույգը կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Շախրիյար Մամեդյարովը:

Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մայքլ Ադամսը, ով ունի 4 միավոր: Արոնյանը և Մամեդյարովը ունեն 2-ական միավոր, իսկ Վաշիե Լագրավն` ընդամենը մեկ:

Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին և կավարտվի 13-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում