Մշակույթ

Հարություն Խաչատրյանն ընտրվել է մոսկովյան «360°» միջազգային կինոփառատոնիժյուրիի նախագահ

2 րոպեի ընթերցում

Հարություն Խաչատրյանն ընտրվել է մոսկովյան «360°» միջազգային կինոփառատոնիժյուրիի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հոկտեմբերի 10-18-ը անցկացվելիք «360 աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի ժյուրիի կազմը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի գրասենյակից, փառատոնն իր ուրույն ուղղվածությամբ մեծ հեղինակություն է վայելում մասնագետների և հանդիսատեսների լայն շրջաններում: Սա հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան» և «360 աստիճան» միջազգային կինոփառատոնների կապերի ամրապնդման և մոտ ապագայում համատեղ ծրագրերով ներկայանալու համար:

«360 աստիճան» արդի գիտական ֆիլմերի փառատոնն առաջնային նպատակ ունի հավաքագրել և ներկայացնել գիտության և գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմեր: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով ներկայացվող իրական պատմություններ են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ:Փառատոնն անցկացվում է Մոսկվայի կառավարության հովանու ներքո:

Հարություն Խաչատրյանը բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է: 2003թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի: 2004թվականից` «Ոսկե ծիրան»երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադրման պահից, հանդիսանում էփառատոնի գլխավոր տնօրենը։ Ստացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում և2006 թվականինդարձել է Եվրոպական կինոակադեմիայի ընտրող անդամ։ 2007 թվականին ստացել էՆիդեռլանդների Արքայազն Կլաուսի մրցանակը, իսկ 2008-ին արժանացել Ֆրանսիայի Հանրապետության Մշակույթի և Հաղորդակցության նախարարությանOrdre des Arts et des Lettresշքանշանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում