Հայաստանը «Արձագանք-2013» զորավարժություններով փաստում է, որ պատրաստ է արձագանքել բոլոր մարտահրավերներին
5 րոպեի ընթերցում
![Հայաստանը «Արձագանք-2013» զորավարժություններով փաստում է, որ պատրաստ է արձագանքել բոլոր մարտահրավերներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2013/10/735842.jpg)
ԱՐՄԱՎԻՐ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի «Բաղրամյան» զորավարաժարանում անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումներով Հայաստանը բարձրացնում է պետական եւ ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակության մակարդակը` ռազմաքաղաքական իրավիճակի հնարավորսրման պարագայում:
Ինչպեսհաղորդումէ«Արմենպրես»-ը, «Պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ» թեմայովմարզումներին ներկա են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պետական կառավարման համակարգի և զինված ուժերի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Հայաստանի կառավարության անդամները` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, անցան «Հոգեբանական հաղթահարման արգելագոտի»կոչվող տարածքով,որտեղ ստեղծված է պատերազմական պայմաններին բնորոշ իրավիճակ: Այնուհետև ՀՀ կառավարության անդամները հետևեցին հետախույզների,հատուկ ջոկատայինների ցուցադրական վարժանքներին, որոնք փաստեցին ՀՀ Զինված ուժերի մարտական պատրաստականության բարձր մակարդակը: Կառավարության բոլոր անդամներըտարբեր զինատեսակներով հնարավորություն ունեցան ստուգել իրենց կրակային պատրաստականության աստիճանը,ծանոթացան վարժանքներիններկայացված զինտեխնիկային և սպառազինությանը:
Զորավարժություններին ներկայացված են ժամանակակից սպառազինության անպիսի տեսակներ՝ ինչպիսիք են SCUD, 8K14-1օպերատիվ-տակտիկական հրթիռները, զենիթահրթիռայինC300,«OCA»համալիրները,«Կռունկ»,«Բազե» և այլ տեսակի անօդաչու սարքեր,ռադիոտեղորոշիչ համակարգեր,հայկական արտադրության հրազեն և բազմաթիվ այլ զինատեսակներ: Կառավարության ներկայացուցիչները դիտակետից հետևում են մասշտաբային զորավարժությունների ընթացքին:
«Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում, մարզումների մտահղացման շրջանակներում խաղարկվեց ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործընթացն իրավիճակի սրման պայմաններում, հակառակորդի ագրեսիայի հետմղման և հակահարձակման գործողությունների սցենարն իրավիճակի սրման սկզբնական շրջանում և դրանց համապատասխան արձագանքելու պետական կառավարման մարմինների քայլերը: Ճշգրտվեցին պետական կառավարման համակարգն ագրեսիայի հետմղման պատրաստականության փոխադրելու ղեկավար նորմատիվ ակտերը:
Հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Վարչապետը ներկայացրել է կառավարության որոշման նախագծեր, որոնք բխում են ՀՀ նախագահի հրամանագրերից ու կարգադրություններից:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զարգացման պլանի համաձայն անցկացվող «Արձագանք-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրավիրել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ստեղծված պայմանական ռազմաքաղաքական իրավիճակը և պետության բարձրագույն պաշտոնատար անձանց աշխատանքը ռազմաքաղաքական որոշումների կայացման ժամանակ: ԱԱԽ անդամներն առաջարկություններ են ներկայացրել պետության ղեկավարին՝ սպառնալիքների չեզոքացմանն ու պետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ:
Հոկտեմբերի 7-9-ն անցկացվող մարզումների նպատակներն են` պետական կառավարման մարմիններին փորձի հաղորդումը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, իրավիճակի գնահատումից եզրակացությունների մշակման և ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի որոշման ընդունման ներկայացման համար,ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում պետական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքի ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը, պետական կառավարման համակարգում նոր արդյունավետ միջոցների ներդնումը: