Թուրք լրագրողը սպառնալիքներ է ստացել բարեկամներից իր մոր հայ լինելու մասին գիրք հրատարակելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի լրագրող, գրող Ահմեթ Աբաքայն իր հայազգի մոր մասին պատմող գիրքը` «Հոշանայի վերջին խոսքը»հրապարակելու համար արժանացել է իր բարեկամների նախատինքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը, Աբաքայը հայտնել է, որ իր բարեկամներից սպառնալիքներ է ստացել հետևյալ բովանդակությամբ. «Հորաքրոջս հայ չես կարող ասել: Գրքերդ կհավաքեմ»:

«Եթե իմ բարեկամներն են անգամ այսօր նման բաներ ասում, ապա այսքան տարի Հոշանայի վախենալը բնական է»,- նշել է թուրք լրագրողը` պատմելով, թե ինչպես է զանգեր ստացել իր բարեկամներից, որոնք պահանջել են գրքից հանել մոր` Հոշանայի հայ լինելու փաստը:

Թուրքիայի ժամանակակից գրողների միության նախագահ Ահմեդ Աբաքան հրատարակել է նոր գիրք` «Հոշանայի վերջին խոսքը» վերնագրով, որում պատմում է մոր հայ լինելու մասին: «Մանուկ հասակից ալևիական մշակույթով մեծացած կինը 82 տարիհայ արմատներ ունենալն իր ընտանիքից, երեխաներից, թոռներից, շրջապատից կարո՞ղ է թաքցնել»,- գրում է Աբաքան:Գրքի նախաբանում, խոսելով այն մասին, որ մայրը իր հայ լինելու մասին միայն կյանքի վերջում է խոստովանել, Թուրքիայի ժամանակակից գրողների միության նախագահը գրում է. «Ստացվեց այնպես, որ այդ օրը իր կրտսեր որդուն, այսինքն` ինձ, նա մանրամասն պատմեց այդ իրականությունը: Հաջորդ օրը վթարի հետևանքով կորցրեց գիտակցությունը, ապա մահացավ: Գրելով Հոշանայի այս գաղտնիքի, կյանքից որոշ դրվագների մասին` անհրաժեշտություն զգացի վերադառնալ սեփական մանկությանս, պատանեկությանս տարիներին»:

Հայերեն English

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում