Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Մեծ Սաղավարտ»-ի առաջին տուրում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց «Մեծ Սաղավարտ»-ի առաջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կիսեց միավորը «Մեծ Սաղավարտ»-ի առաջին տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Բիլբաո քաղաքում անցկացվող մրցաշարի առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր: Պարտիայի 43-րդ քայլում շախմատիստները կիսեցին միավորները:Մյուս խաղում Մայքլ Ադամս-Շահրիյար Մամեդյարովը զույգը ևս խաղաղությամբ բաժանվեց:

«Մեծ սաղավարտ»-ի 6-րդ խաղաշրջանը մեկնարկել է հոկտեմբերի 7-ին և կավարտվի հոկտեմբերի 13-ին: Այն կազմված է 6 մրցափուլից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում