ԱՄՆ-ում վախճանվել Է կույր մարդկանց համար ճշգրիտ գիտություններով զբաղվելու համակարգի ստեղծողը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 94 տարեկան հասակում վախճանվել Է գյուտարար Աբրահամ Նեմետը, ով մշակել Է այն համակարգը, որը կույր մարդկանց թույլ Է տալիս զբաղվել մաթեմատիկայով, երկրաչափությամբ, ֆիզիկայով եւ այլ ճշգրիտ գիտություններով: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին հայտնել են ամերիկացի հետազոտողի հարազատները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Նրանց խոսքով՝ գիտնականը մահացել Է հոկտեմբերի 2-ին Դետրոյտի (Միչիգանի նահանգ) արվարձանում գտնվող իր տանը սրտի անբավարարությունից: