Տարածաշրջանային

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունների կողմից երկրի ընդդիմության, հասարակության և զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ կիառվող բռնությունները մեծապես մտահոգել են Եվրամիությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ միասին հանդես են եկել հայտարարությամբ` իրենց մտահոգությունը հայտնելով վերջին շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

«Ադրբեջանում տեղի ունեցող վերջին զարգացումներն իրենց ազդեցությունն ունեն ինչպես նախընտրական շրջանի, այնպես էլ ընդհանրապես երկրում մարդու իրավունքների և քաղաքական ազատության բնագավառում: Ընդունելով հիմնականում խաղաղ նախընտրական միջավայրի և տեխնիկական պատրաստության փաստը` ԵՄ-ն անհանգստությամբ արձանագրում է շարունակվող ճնշումները ընդդիմադիր ակտիվիստների, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների նկատմամբ` այնպիսի միջոցների կիրառումը, ինչպիսիք են ահաբեկումները, կասկածելի հիմնավորմամբ ձերբակալությունները, կալանավորումները, ինչպես նաև դատավճիռ հայտարարելը` չհարգելով միջազգային չափանիշներն ու կասկածյալի իրավունքները»,- նշվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

ԵՄ պաշտանյաները հույս են հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները կապահովեն արագ, արդար և թափանցիկ հետաքննություն: Այս փաստը նրանք կարևորել են հատկապես հոկտեմբերի 9-ին նախատեսվող նախագահական ընտրութունները բարենպաստ պայմաններում իրականացնելու հեռանկարով: «ԵՄ-ն կշարունակի հետևել Ադրբեջանում մարդու իրավքուների հետ կապված առանձին դեպքերին և պատրաստ է աջակցել Ադրբեջանին միջազգային պարտավորություններն իրականացնելու հարցում»,- նշվում է հայտարարության վերջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում