Կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանարապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի նստավայր Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունից, երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ, մասնավորապես, տնտեսական համագործակցության գերակայությունները, ինչպես նաև Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները: Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հարցեր: Ֆրանսիայի Նախագահի մամուլի ծառայությունը նշում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Ստրասբուրգ: 2001թ. ԵԽ անդամ դարձած Հայաստանը այժմ նախագահում է այդ միջազգային կազմակերպությունը: