Սպորտ

Հայ մարմնամարզիկները մասնակցում են Անտվերպենում մեկնարկած աշխարհի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Հայ մարմնամարզիկները մասնակցում են Անտվերպենում մեկնարկած աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ,1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Անտվերպեն քաղաքում հոկտեմբերի 1-ին մեկնարկել Է մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 78 երկրների 540 մարզիկներ, այդ թվում՝ երկու ներկայացուցիչ Հայաստանից` Վահագն Ստեփանյանը եւ Հարություն Մերդինյանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Հայաստանի երկու մարզիկներն Էլ հանդես կգան «նժույգ» վարժությունում: Նրանց ելույթը նախատեսված Է այսօր:

Ստեփանյանը եւ Մերդինյանը Եվրոպայի առաջնության եւ աշխարհի գավաթի մրցաշարերի մեդալներ են նվաճել եւ միջազգային մրցումների հարուստ փորձ ունեն:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչն Է Սոս Սարգսյանը, Անտվերպենում մեր երկրի մարզական պատվիրակության ղեկավարն Է միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը, ով սպասարկելու Է աշխարհի առաջնությունը:

Հետաքրքիր Է նկատել, որ 110 տարի առաջ`1903 թվականին, նույն Անտվերպենում է կայացել մարմնամարզության աշխարհի անդրանիկ առաջնությունը:

Իսկ 2014 թվականին արդեն կմեկնարկեն 2016թ. օլիմպիական խաղերի մարմնամարզության վարկանիշային մրցաշարերը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում