ԵՄ-ն պետք է ձգտի ստորագրել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը. գործատուների միության նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏՄԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը պետք է ամեն ինչ անի Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար: Այդ մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Հայաստանը սկզբունքորեն պատրաստ է նոյեմբերին ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, սակայն, չի բացառվում,որ մինչ այդ նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մակարյանը: Նա նշեց Վրաստանում սպասվող նախագահական ընտրություններով պայմանավորված հնարավոր փոփոխությունների մասին: Մակարյանի Ասոցացման համաձայնագրում բացասական կողմեր չի տեսնում: Նրա դիտարկմամբ՝ թույլ տնտեսություն ունեցող երկրները ավելի շատ ներմուծում են, քան արտահանում: Մակարյանը նշեց, որ Մաքսային միություն ասելով Հայաստանում հասկանում են Ռուսաստան, քանի որ այդ կառույցի անդամ մյուս երկրների հետ մեր առեւտրաշրջանառությունը փոքր ծավալների է:

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու մասին, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու վերաբերյալ: Միաժամանակ, ՀՀ նախագահը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ: Իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին