Ալբերտ Ազարյանը 85-ամյակի նախաշեմին Էլ առողջ եւ ակտիվ Է

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը շարունակում Է մնալ հայկական սպորտի, ազգային օլիմպիզմի դրոշակակիրը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցելիս Ազարյանն իրեն հավատարիմ Է մնում. նա ապրում Է միայն ու միայն ազգային սպորտի խնդիրներով:

-Պարոն Ազարյան, ձեզ հանդիպելիս միշտ տեսնում ես, որ դուք աշխատանքի մեջ եք, կարծես չեք Էլ նկատում ժամանակի ընթացքը: Մինչդեռ ընդամենը 3 տարի հետո մարզական հանրությունը նշելու Է Ազարյանի լեգենդար «խաչի» եւ 1956 թ. Մելբուռնի օլիմպիական հաղթանակի 60-ամյակը: Մեկ-մեկ ինքներդ ձեզ չե՞ք հարցնում՝ «Տեր Աստված,այս ինչքան արագ Է անցել ժամանակը:

- Հարցնես-չհարցնես, ժամանակը, միեւնույն է, անցնում Է: Դուք հիշեցիք իմ առաջին օլիմպիական հաղթանակը Մելբուռնում, դրան հետեւեց մյուսը՝ 1960 թվականին Հռոմում: Շուտով՝ 2014թվականի փետրվարի 11-ին, նշելու ենք իմ հերթական հոբելյանը՝ 85-ամյակս: Կարծես թե երեկ ենք նշել 80-ամյակս, եւ ահա մոտ Է հերթական հոբելյանս:

-Ամբողջ աշխարհում հայտնի Է «Ազարյանի խաչ» մարմնամարզական տերմինը` թեւավոր արտահայտություն, որը դարձել Է Հայաստանի միջազգային բրենդը: Նույնիսկ այսօր ոչ բոլոր մարմնամարզիկներ են հանդգնում կատարել այս Էլեմենտը` չխոսելով արդեն ձեզ նման կատարելու մասին:

-Իմ ամենամեծ ցանկությունն Է նորից տեսնել օլիմպիական խաղերի չեմպիոն հայ մարմնամարզիկի, եւ որ միջազգային մարմնամարզությունում ոչ միայն «Ազարյանի խաչը», այլ նաեւ հայկական այլ անվանական տերմիններ գրանցվեն: «Ազարյանի խաչ» արտահայտությունն արդեն ինքնին աշխատում Է հայկական մարմնամարզության հեղինակության վրա:

-Դուք հավատում ե՞ք, որ Հայաստանի մարմնամարզիկները նորից կնվաճեն Օլիմպոսի գագաթը:

-Իմ ամբողջ կյանքը նվիրված Է դրան, հակառակ դեպքում ո՞րն Է կյանքիս նպաստակը: Հայաստանի մարմնամարզիկները նույնիսկ ներկայիս դժվար պայմաններում եւ կոշտ մրցակցությունում կարողացել են նվաճել աշխարհի գավաթի, Եվրոպայի առաջնության մեդալներ, իսկ դա չափազանց բարդ խնդիր Է: Որպես օրինակ նշեմ, որ լավագույն ժամանակներում Հայաստանում գործում Էին մարմնամարզության 233 դպրոցներ, կյանքը մեզ մոտ եռում Էր, տաղանդավոր երեխաները շատ Էին: Այսօր Հայաստանում գործում են մարմնամարզության ընդամենը երկու՝ Ալբերտ Ազարյանի եւ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցներ: Իմ մարզադպրոցում մարզվում են 380 երեխաներ, որոնցիցշատերը չեն մտածում մարզական կարիերայի մասին: Բայց իմ ամբողջ կյանքը կապված Է այս դպրոցի հետ, ես չեմ պատկերացնում թե ինչպես կարող Է մի օր այստեղ չգամ, չտեսնեմ այս եռուզեռը, չպարապեմ երեխաների հետ: Աշխատում ենք բարդ պայմաններում՝ մեր մարզադպրոցը հովանավորներ չունի, բայց մեծ ծախսերի կարիք ունենք, մեր գույքը հին Է՝ 12 տարվա, վերանորոգման եւ կենցաղային խնդիրներ կան: Վերջին անգամ վերանորոգում Է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք` 12 տարի առաջ, երբ նաեւ նոր գույք Էր գնվել:

-Ազարյան ընտանիքը եզակի երեւույթ Է միջազգային սպորտում: Հնարավո՞ր Է, որ Ալբերտ եւ Էդուարդ Ազարյանների օլիմպիական հաղթանակների հետքերով գնան ամենակրտսեր Ազարյանները:

- Նախ ասեմ, որ ես ունեմ 4 երեխա՝ 2 որդի, 2 դուստր, 7 թոռ եւ 4 ծոռ՝ բոլոր վերջիններւ` աղջիկներիցս: Իհարկե, կրտսեր Ազարյաններից շատերը ակտիվ զբաղվում են մարմնամարզությամբ, բայց ավելի շատ առողջական նպատակով եւ ոչ թե հետագայում այն մարզական մասնագիռույուն դարձնելու համար:Ընդհանրապես կարող եմ ասել, որ մարմնամարզությունը սպորտի մայրն Է՝ մենք ընդունում ենք 5-13 տարեկան երեխաների, եւ եթե նույնիսկ ոչ բոլորը շարունակեն զբաղվել մարմնամարզությամբ, ապա նրանք անպայման հաղթանակներ կտոնեն այլ մարզաձեւերում: Մենք պատրաստ ենք բոլորին ընդունել, մարմնամարզությունը բոլորի կկոփի:

- Ձեզ հաճա՞խ են հիշում են ձեր արտասահմանյան սերնդակիցները:

-Շատ ցավոտ հարց եք տալիս: Իմ հասակակաիցների մեծ մասն այսօր մեզ հետ չԷ՝ Բորիս Շահլինը, Վալենտին Մուրատովը եւ շատ ուրիշներ: Տխուր Է: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԺ-ը ինձ հիշում Է առիթից առիթ, հաճախ նամակներ եմ ստանում արտասահմանից, որոնց հեղինակները խնդրում են իրենց ուղարկել իմ լուսանկարները անձնական ստորագրությամբ, այնպես որ հիշում են: Ինչպես արդեն ասացի, փետրվարին հերթական հոբելյանս Է, սա նույնպես հաճելի առիթ Է հանդիպումների եւ զրույցների համար:

-Ձեր որդին՝ Էդուարդը, բնակվելով ԱՄՆ-ում, հավատարիմ Է մնացել Ազարյանների ավանդույթներին եւ այժմ Կալիֆոռնիա նահանգի Օրինջ Սիթի քաղաքում իր կնոջ` Մարինայի հետ ղեկավարում Է Azarians Gymnastics Families ընտանեկան մարզադպրոցը:

- Այո: Այս մարզադպրոցում պարապում են շուրջ 400 ամերիկացի մարմնամարզիկներ: Ինձ արդեն բախտ է վիճակվել աճեցնել միջազգային բարձունքների հասած մարզիկների, մարզիչների, մրցավարների սերունդներ, նրանց հետ ես աշխատում եմ նաեւ այսօր: Վստահ եմ, որ Էդուարդին նույնպես վիճակվելու Է այս բախտը: Ի դեպ, իմ 85-ամյա հոբելյանը Էդուարդի շնորհիվ նշվելու է նաեւ ԱՄՆ-ում, եւ նա հրավիրել Է ինձ այնտեղ: Տեսնենք, շատ եմ ցանկանում: Որդիս օլիմպիական չեմպիոն Է, կինս՝ տիկին Էլիզավետան՝ ՀՀ մարմնամարզության չեմպիոնուհի Է եղել, իդեալական մարզական ընտանիք, Էլ ինչ ցանկանամ:

-Պարոն Ազարյան, ինչո՞վ եք դուք սիրում զբաղվել ազատ ժամանակ, թեեւ դժվար Է պատկերացնել, որ դուք ազատ ժամանակ ունենաք:

-Ես իրոք չեմ կարող անգործ մնալ եւ եթե երբեւիցե շաբաթ կամ կիրակի օրերին այդպես լինում Է, ապա շատ եմ սիրում տիկնոջս հետ զբոսնել Երեւանի փողոցներով, իմ հարազատ Կիեւյան փողոցով, այցելել Ծիծեռնակաբերդ, լինել մայրաքաղաքի կենտրոնում: Սա ինձ համար ե’ւ հաճույք Է, ե’ւ հանգիստ: Բայց, անկախ ամեն ինչից, ես մտքով իմ մարզդապրոցի, հայկական մարմնամարզության հետ եմ: Գիտեք, ե’ւ Մելբուռնի, ե’ւ Հռոմի օլիմպիական խաղերում հաղթելուց հետո ինձ առաջարկում Էին մնալ արտասահմանում, բայց ես միշտ պատասխանում Էի, որ իմ Հայաստանը թանկ է ինձ համար, իմ երկիւը երբեք չեմ լքելու:

Հարցազրույցը վարեց Զավեն Վարդանյանը

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա