1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության եւ ՌԴ ներքին գործերի նախարարության միջեւ ակտիվ եւ Էֆեկտիվ համագործակցությունը հարստացել Է նոր եւ հետաքրքիր նախագծով: Երկու կառույցների ներկայացուցիչները ներկայում աշխատում են 2014 թ. Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման ծրագրի շրջանակում մեր երկրների ոստիկանական համագործակցության ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ռուսաստանի ներքին գործերի նախարար գեներալ Վլադիմիր Կոլոկոլցեւը եւ ՀՀ ոստիկանապետ գեներալ Վլադիմիր Գասպարյանը Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո այս մասին տեղեկացրել Էին հանրությանը:Ահարոնյանը նշեց, որ ներկա պահին համապատասխան աշխատանքներն ընթանում են, ծրագիրը մշակվում Է եւ որոշ ժամանակ անց դրանք կոնկրետ բնույթ կստանան:
2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենան փետրվարի 7-23-ը: