Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության 9-րդ տուրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատիստները շարունակում են ելույթները շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սամվել Տեր-Սահակյանը 9-րդ տուրում առավելության հասավ ՎլադիսլավԿովելեվի նկատմամբ: Վահե Բաղդասարյանը պարտվեց Ֆիլոմենո Սիմոնեին, իսկ կանանց պայքարում Մարիա Գեւորգյանը զիջեց ԴինարաՍադվակասովային:
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը մասնակցում են սեպտեմբերի 12-ից Թուրքիայում ընթացող շախմատի պատանիների եւ աղջիկների աշխարհիառաջնությանը: Մրցաշարը պետք է անցկացվեր Հաթայ քաղաքում, բայց վերջին պահին կազմակերպիչներն այն տեղափոխեցին Ստամբուլից քիչ հեռու գտնվող Խոջաելի:
Կարդացեք հոդվածը` English