Միջազգային

ՌԴ տվյալները հաստատում են, որ Սիրիայում քիմիական զենքի տարածքները զավթվել են զինյալների կողմից. Լավրով

4 րոպեի ընթերցում

ՌԴ տվյալները հաստատում են, որ Սիրիայում քիմիական զենքի տարածքները զավթվել են զինյալների կողմից. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հարցով Ռուսաստանի տվյալները հաստատում են, որ ընդդիմության ուժերը գրավել են այն տարածքները, որտեղ գտնվում էին քիմիական զենքի պահեստները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Առաջին ալիքի կիրակնօրյա Время-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Իսրայելի հետաքննության տվյալներով, զինյալները նվազագույնը երկու անգամ զբաղեցրել են այն տարածքները, ոտեղ պահվում է քիմիական զենքը:

«Մեր գնահատականով, մեծ է հավանականությունը, որ այն «տնային լաբորատորիաներում», որտեղ զինյալները փորձում են «եփել» վտանգավոր եւ մահացու «լուծույթներ», այդ տվյալները, որոնք տրամադրում են իսրայելցիները, ճիշտ են»,- ասել է Լավրովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա ավելացրել է որ քիմիական զենքի տարածքը հսկողության տակ վերցնելը անհրաժեշտություն է, եւ որ նրանք, ովքեր ֆինանսավորում եւ հովանավորում են ընդդիմադիր խմբերին, այդ թվում ծայրահեղականները, միջոց կգտնեն նրանցից պահանջելու հանձնել այն, ինչն առգրավվել է եւ պետք է ոչնչացվի` համաձայն քիմիական զենքի մասին կոնվենցիային:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` ՄԱԿ-ի փորձագետները պետք է վերադառնան Սիրիա` շարունակելու քիմիական հարձակման հնարավոր վայրերի տեղեկության հետաքննությունը:

«Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-իի փորձագետները կվերադառնան, որովհետեւ օգոստոսի 21-ի միջադեպին զուգահեռ եղել է երեք դրվագ օգոստոսի 22-ին, 24-ին եւ 25-ին, երբ կառավարական զորքերը ենթարկվում էին թունավոր գազերի ազդեցությանը»,- ասել է նա:

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է զինծառայողներ ու ռազմական ոստիկաններ տրամադրել փորձագետների անվտագությունն ապահովելու համար: Նաափսոսանք է հայտնել, որ ՄԱկ-ի փորձագետները ստիպված են եղել Սիրիայում վաղ ավարտել իրենց աշխատանքը, սակայն ավելացրել է, որ Մոսկվայում գնահատել են ՄԱԿ-ի փորձագետների խմբի ղեկավար Օկե Սելստրեմի հայտարարությունն այն մասին, որ առաջիկայում նրանք կվերադառնան եւ կհետաքննեն այն ամենը, ինչ պետք է անեին:

«Մենք առաջարկել ենք, որ այն տարածքներում, որտեղ պետք է աշխատեն փորձագետները, միջազգային ներկայաություն է հարկավոր: Չեմ կարծում, թե անհրաժեշտ են մեծ ուժեր, բավարար են միայն ռազմական դիտորդները»,- նշել է նա:

Ըստ Լավրովի` ռազմական փորձագետները պետք է ներկայացնեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, արաբական երկրներին եւ Թուրքիային, որպեսզի «Սիրիայի հարցում բոլոր հակադիր կողմերը հասկանան` նման կոնտինգենտը ներկայացնում է արտաքին բոլոր ուժերին, որոնք համագործակցության մեջ են սիրիական պատերազմի կողմերի հետ»:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ ռուս-ամերիկյան պայմանավորվածության համաձայն` փոձագետների անվտանգության հիմնական պատասխանատուն Սիրիան է, նաեւ` ընդդիմությունը, որպեսզի ռիսկային իրադրություն չստեղծվի էքսպերտների համար:

Ժնեւյան հանդիպումների տվյալներով` քիմիական զենքի ոչնչացման ծրագիրը կարժենա մեկ միլիարդ դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում