Տարածաշրջանային

Մահմեդական աղջիկներն ուղարկվում են Սիրիա «սեքս-ջիհադի»

2 րոպեի ընթերցում

Մահմեդական աղջիկներն ուղարկվում են  Սիրիա «սեքս-ջիհադի»

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թունիսի ներքին գործերի նախարար Լյուֆթու բին Ջեդդոն երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ թունիսցի երիտասարդ աղջիկները ուղարկվում են Սիրիա «սեքս-ջիհադի»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով El Arabia թերթը, նախարարն ասել է, որ թունիսցի աղջիկներին որպես վճար ուղարկում են 20, 30 կամ 100 ջիհադական մարտիկների մեջ «սեքս-ջիհադի» համար, որոնց մեծամասնությունը երկիր հետ է վերադառնում հղի վիճակում: Այդ հարցում նա մեղադրել է Թունիսի կառավարությանը` թեմայի հետ կապված մինչ այժմ լռություն պահպանելու մեջ:

«Անցած ապրիլին Թունիսի այն ժամանակվա մուֆտի, շեյխ Օսման Բաթթըհը, մոլորության մեջ գցելով 13 թունիսցի երիտասարդ աղջիկների, Սիրիայում մարտիկներին «սեքս-ծառայություն» մատուցելու համար ուղարկել է այդ երկիր: Բաթթըհը դա բնութագրել էր որպես ջիհադին աղջիկների ծառայություն: Օգոստոսին Թունիսի հասարակական կարգի ղեկավար Մուստաֆա բին Օմերը վերացրել է երկրի արեւելյան մասում գործունեություն ծավալած` Ալ Ղաիդա կազմակերպությանը կից «սեքս-ջիհադի» մի բջիջ», -ասել է նախարարը:

Նա նշել է, որ մարտից մինչ այժմ Թունիսի եւ Սիրիայի միջեւ ջիհադական ցանց ստեղծելու կասկածանքով 6 հազար քաղաքացիների արգելել են մեկնել Սիրիա, իսկ 86 մարդ էլ նման մեղադրանքներով ձերբակալվել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում