Մաքսային միությանն անդամակցելը գազի գնի հարցով օգուտներ կբերի Հայաստանին. ՎԶԵԲ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալը կնպաստի գազի գնի նվազմանը՝ ինչը դրական կազդի տնտեսության վրա: Այս մասին սեպտեմբերի 19-ի ասուլիսիում նշեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի հարցերով տնօրեն Բրունո Բալվաներան: Նա հիշեցրեց, որ Մաքսային միության կազմում գտնվող երկրներում գազի գինն ավելի ցածր է, քան այդ կառույցին չանդամակցող պետություններում: «Միակ բանը, որ մենք գիտենք, այն է, որ Հայաստանը օգուտներ կքաղի գազի սակագների առումով: Դա, իհարկե, իր դրական ազդեցությունը կունենա տնտեսության և, իհարկե, սղաճի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՎԶԵԲ պաշտոնյան:

Բրունո Բալվաներան հիշեցրեց, որ Մաքսային միության անդամներ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը նաև ՎԶԵԲ անդամ են: Բալվաներան, սակայն, վաղ համարեց Հայաստանի տնտեսության վրա Մաքսային միությանը երկրիի միանալու այլ ազդեցությունների մասին խոսելը:

Սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին: Միաժամանակ, ՀՀ Նախագահը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը եվրոպական կառույցների հետ երկխոսությունից հրաժարում չէ: Իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում:

Հայերեն English Русский

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը

Հայաստանում մեկ տարում եկամուտ ստացող աշխատատեղերի քանակն ավելացել է 33 հազար 275-ով

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ

Գյումրիի քաղաքային իշխանությունների համար բնակարանաշինությունն առաջնահերթություն է