Տնտեսություն

Շուկաների զարգացման վերլուծաբանն առաջարկում է Հայաստանի դոլարային պարտատոմսերին «Քարդաշյան» մականունը տալ

1 րոպեի ընթերցում

Շուկաների զարգացման վերլուծաբանն առաջարկում է Հայաստանի դոլարային պարտատոմսերին «Քարդաշյան» մականունը տալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ստանդարտ» բանկի շուկաների զարգացման վերլուծաբան Թիմ Էաշն առաջարկում է հայկական դոլարային պարտատոմսերն անվանել «Քարդաշյան»` ավելի ճանաչելի լինելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- ը,այս մասին գրում էThe Wall Street Journal-ի բլոգը` հաղորդելով, որառաջիկա շաբաթներին Հայաստանը պատրաստվում է թողարկել դոլարային պարտատոմսեր:Ըստ վերլուծաբանի` հայկական հզոր համայնքներն ԱՄՆ-ում և Ֆրանսիայում հնարավոր է աջակցեն պարտատոմսերին մականուն տալու գործին:

Ավանդաբար Միացյալ Նահանգներից դուրս թողարկվող պարտատոմսերին տրվում են մականուններ, օրինակ` ավստրալական պարտատոմսերը կոչվում են «կենգուրու», ճապոնականները` «սամուրայ», մոնղոլականները` «Չինգիզ»:Հայաստանը նոր է ավարտել իր արժեթղթերի ներկայացումը` հետաքրքրություն առաջացնելով իր դոլարային պարտատոմսերի նորամուտի նկատմամբ:«Ի նկատի ունենալով, որՀայաստանը հայտնի է ծիրանով` պարտատոմսերը կարող էին անվանվել «ծիրան», սակայն քիչ կլիներ հավանականությունը, որ դրանք մեծ հետաքրքրություն կառաջացնեին աշխարհում, ինչը չի կարելի ասել «Քարդաշյան» անվան դեպքում»,- մեկնաբանում է բլոգը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում