Տնտեսություն

Հայաստանն իտալական վառոդը փոխարինել է թուրքականով

1 րոպեի ընթերցում

Հայաստանն իտալական վառոդը փոխարինել է թուրքականով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող վառոդի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 7 անգամ՝ կազմելով 1000 կիլոգրամ: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ անցյալ տարվա առաջին կեսին մեր երկիր էր ներմուծվել 140 կգ վառոդ` Իտալիայից: Այս տարի Հայաստան ներկրված վառոդի կիլոգրամի միջին մաքսային արժեքը կազմել է 21 դոլար՝ նախորդ տարվա մոտ 31 դոլարի դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի մեր երկիր ներմուծված վառոդի ողջ խմբաքանակը Թուրքիայից է բերվել:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրի ցուցանիշներն են. ներմուծում` 2 միլիարդ 59 միլիոն 817 հազար դոլար, արտահանում՝ 710 միլիոն 395 հազար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում