Արցախյան պատերազմում գերեվարված աղջկա մասին «Ընդհատված մանկություն» ֆիլմը հոկտեմբերին կհայտնվի մեծ էկրանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմը հոտկեմբերի 1-ից կլինի «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կինոթատրոնից, ֆիլմն արցախյան պատերազմի ընթացքում` 1992 թվականին ադրբեջանցիների կողմից գերեվարված 6-ամյա Լենայի մասին է:

Ներկայացվում է, թե ինչպես են աղջկան բանտից տանում Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի վերջինս Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ: Աղջկա հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն:

«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական փառատոնի ընթացքում Ավետիսյանի կինոժապավենն արժանացել է Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակի` լավագույն սցենարի համար:

«Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի հեղինակն է Կարինե Խոդիկյանը: Պրոդյուսերը` Արթուր Աղաբեկյանը:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ

Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում

Հայաստանի վարչապետն ու Ռումինիայի նախագահը քննարկել են հայ-ռումինական գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը

Երևանում կանցկացվի Հայոց ցեղասպանության ընթացքում Սիրիայի և Միջագետքի անապատներում հայերի բնաջնջման վերաբերյալ միջազգային գիտաժողով

Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվել

Բուլղարիայում աճում է ներդրողների հետաքրքրությունը խորքային երկրաջերմային ռեսուրսների նկատմամբ. BTA

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ և անդամ պետությունների դեսպաններին