Մշակույթ

Ուկրաինան «Օսկար»-ի է առաջադրել «Փարաջանով» ֆիլմը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան «Օսկար»-ի է առաջադրել «Փարաջանով» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել է «Փարաջանով» ֆիլմը Ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար: Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Սերժ ԱվետիքյանըՓարիզից«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ աշխարհահռչակ կինոռեժիսորի մասին պատմող իր եւ Ելենա Ֆետիսովայի ֆիլմ մրցանակաբաշխությանէ ներկայացրելուկրաինական հանձնաժողովը:

«Օսկրար»-ի մրցանակի հավակնորդների կարճ ցանկումհայտնվելու համար պայքարելու են եւս երկու ուկրաինական կինոժապավեններ` Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» եւ Ախտեմա Սեյնթաբլայեւայի «Հայթարմա» ֆիլմերը:

Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով»գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ եւ ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաեւ հանրության հավանությանը:

Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան Aխմբիփառատոնների շարքում «East of the West» մրցութային ծրագրի շրջանակում կայացել է այս տարվա հուլիսին Կարլովի Վարի փառատոնում: Այժմ «Փարաջանովը» ներկայացված է Բաթումի 8 –րդ միջազգային կինոփառատոնի «Գեղարվեստական ֆիլմերի միջազգային մրցույթ» ծրագրում, ինչպես նաեւ կպայքարի կինոքննադատների մրցանակի համար` Համբուրգի փառատոնում:

«Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը հայ հանդիսատեսի դատին առաջին անգամ ներկայացվեց այս տարվահուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում` հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը փակելովհատուկ ցուցադրմամբ, որն անտարբեր չթողեց հանդիսատեսին, դահլիճը հոտնկայսծափահարում էր Ավետիքյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում