Տարածաշրջանային

Դիարբեքիրի քրդերը հրապարակայնորեն ներողություն խնդրեցին Հայոց ցեղասպանության համար

3 րոպեի ընթերցում

Դիարբեքիրի քրդերը հրապարակայնորեն ներողություն խնդրեցին Հայոց ցեղասպանության համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական տարածաշրջանի կենտրոն ԴիարբեքիրիՍուր թաղամասում բացվել է «Համընդհանուր զղջման» հուշարձան: Բացման արարողությանը թաղապետ Աբդուլա Դեմիրբաշը բոլոր քրդերի անունից ներողություն է խնդրել հայերի և ասորիների ցեղասպանությունների համար:«Մենք` քրդերս, մեր նախնիների անունից ներողություն ենք խնդրում 1915 թվականին հայերի և ասորիների ցեղասպանությունների համար: Մենք կշարունակենք մեր պայքարը նրանց մեղքերը քավելու և փոխհատուցելու համար»,-նշել է Դեմիրբաշը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly շաբաթաթերթը, նակոչ է արել թուրքական իշխանություններին ներողություն խնդրել և անել ամենն ինչ իրենց մեղքը քավելու համար: «Մենք հրավիրում ենք նրանց քայլ կատարել այս ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Անզելե այգում կանգնեցված «Համընդհանուր զղջման»հուշարձանի վրա վեց լեզուներով արձանագրություն է քանդակված: «Ցավը միասնաբար բաժանեցինք, որ մեյ մըն ալ չպատահի»,- ասվում է արձանագրության հայերեն հատվածում:Ըստ Դեմիրբաշի` այն նվիրված է Թուրքիայում բնակվող հայերին, հրեաներին, ասորիներին, ալևներին, եզդիներին և սուննի մուսուլմաններին, ովքեր ցեղասպանության տարիներին դեմ էին դուրս եկել համակարգին:Հուշարձանը նվիրված է բոլոր ժողովուրդներին և կրոնական խմբերին, որոնքկոտորվել են այս հողում: «Համընդհանուր զղջման» արձանը կանգնեցվել է ոգեկոչելու և դատապարտելու 1915 թվականին իրականացված կոտորածները»:

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Դիարբեքիրի Սուր շրջանի քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը, Դեմիրբաշի փոխքաղաքապետ Հաֆիզե Իփեքը, հայազգի գրող Մգրդիչ Մարգոսյանը և այլ անձիք: Մարգոսյանը հույս է հայտնել, որ այսուհետ Թուրքիայում տարբեր ազգերի ներկայացուցիչները խաղաղ կապրեն: «Այս թաղամասում արդեն գյավուրներ չկան: Սակայն թաղամասը շարունակվում է այդպես անվանվել` Գյավուրների թաղամաս: Հույս ունեմ, որ այս թաղամասերում գյավուրներն էլ քրդերի, թուրքերի, մուսուլմանների, եզդիների հետ միասին կապրեն ձեռք ձեռքի տված»,- ասել է նա:

Ելույթով է հանդես եկել և ներողություն խնդրելԴիրաբեքիրի հոգևորականների ասոցիացիայի ղեկավար Զահիթ Չիվթկուրան:

Հուշարձաններից մեկն իրենից ներկայացնում է կրակի մեջ ընկած գիրք, որի վրա պատկերված է լացող աչք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում