ԱՀԿ-ն այս տարի համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը նվազեցրել Է մինչեւ 2,5 տոկոս

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն այս տարի համաշխարհային առեւտրի աճի կանխատեսումը ավելի վաղ պլանավորված 3,3 տոկոսի փոխարեն նվազեցրել Է մինչեւ 2,5 տոկոս: Այդ մասին սեպտեմբերի 9-ին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԱՀԿ-ն գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազեվեդուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«2013 թվականի համար սկզբնական կանխատեսումը, որը տարածվել Էր այս տարվա ապրիլին, համաշխարհային առեւտրի ծավալների 3,3 տոկոս աճ Էր ենթադրում: Այժմ այն վերանայված Է մինչեւ 2,5 տոկոս»,-ասել Է նա: «2014 թվականի համար սկզբնական կանխատեսումը 5 տոկոս Էր: Մենք այն վերանայում ենք մինչեւ 4,5 տոկոս»,-հայտնել Է Ազեվեդուն, որի համար այսօրվա մամուլի ասուլիսն առաջինն Է դարձել այս տարվա սեպտեմբերի 1-ին պաշտոնն ստանձնելու պահից ի վեր:

Նրա խոսքով՝ կանխատեսման իջեցման հիմնական պատճառը դարձել են Եվրամիության մեջ մտնող երկրների տնտեսական թույլ ցուցանիշները:

Պաշտոնական կանխատեսումը կվերանայվի այս տարվա սեպտեմբերի 19-ին, երբ ԱՀԿ-ն կտարածի համապատասխան զեկույցը:

Հայերեն English Русский