ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սեպտեմբերի 9-ին կայանալիք «Անհնարը իրական է» բարեգործական խորագրով համերգի ամբողջ հասույթը կուղղվի 5-ամյա Անգելինայի բուժման ծախսերը հոգալուն: «Արմենպրես»-ին համերգի կազմակերպիչ «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունից տեղեկացրին, որ փոքրիկn ունի գլխուղեղի կիստա, որի հետեւանքով առաջացել է ձախակողմյան վերին վերջույթի թուլություն եւ զուգամիտվող շլություն, ինչի հետեւանքով նա կորցնում է տեսողությունը։ Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն Սանկտ Պետերբուրգում, ինչն արժե 20 հազար ԱՄՆ դոլլար:
Համերգի ընթացքում ելույթ կունենան հայկական էստրադային երգարվեստի ներկայացուցիչները` Հասմիկ Կարապետյանը, Դեր Հովան, Սյուզի Շահբազյանը, Նարեկ Բավեյանը: