Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ Կոնստանտին Լիֆշիցը մենահամերգ կունենա Երևանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս դաշնակահար և դիրիժոր, Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի անդամ Կոնստանտին Լիֆշիցը հոկտեմբերի 22-ին ելույթ կունենա մենահամերգով` Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, Հայաստանում բազմիցս հանդես եկած դաշնակահարը մենահամերգին կներկայացնի Սկարլատիի «14 սոնատ», Բեթհովենի «Դաշնամուրի 14-րդ սոնատը (Լուսնի)» և Մետներ «Իմպրովիզացիա թիվ 2» ստեղծագործությունները: Լիֆշիցը ելույթ կունենա նաև փառատոնի եզրափակիչ համերգում, որի ժամանակ ՀՊՖՆ-ի հետ կկատարի Ռախմանինովի Դաշնամուրի 2-րդ կոնցերտը: Երեկոյին կմասնակցի նաև գերմանացի ջութակահար Կոլյա Բլախերը:

Լիֆշիցն ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան: Սովորել է նաև Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայում: Ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում` լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Ձայնագրել է երկու տասնյակ սկավառակ, որոնցից առաջինի համար արժանացել է «Տարվա լավագույն երիտասարդ արտիստ» կոչմանը: 1996 թվականին նրա ձայնագրած Բախի «Գոլդբերգ-վարիացիաներ» ստեղծագործությունն առաջադրվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակին և բարձր է գնահատվել երաժշտական քննադատների կողմից: «Նա, անկասկած, մեր ժամանակների ամենատաղանդավոր երաժիշտն է». այս գնահատականը Լիֆշիցին տվել է շվեյցարական մամուլը: Այժմ Լիֆշիցը Լյուցեռնի (Շվեյցարիա)կոնսերվատորիայի պրոֆեսոր է:

Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՊՖՆ-ը: Այն անցկացվում է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Հայերեն English Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ