Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է ինտերնետի օգտագործման ցուցանիշներով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կովկասում ինտերնետի օգտագործման ցուցանիշներով Հայաստանն առաջատար է: Այս մասին են վկայում Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում «Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոն»-ի կողմից իրականացված «Կովկասյան բարոմետր 2012» հետազոտության արդյունքները: «Արմենպրես»-ի փոխացմամբ` «Կովկասյան բարոմետր 2012» հետազոտությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրության ենթարկված յուրաքանչյուր հասարակությունում հարցվողների կեսն օգտագործում է ինտերնետը շաբաթը մեկ անգամ և ավելի, իսկ հայերի 33 տոկոսը, վրացիների 26 տոկոսն ու ադրբեջանցիների 11 տոկոսը օգտագործում է այն ամեն օր: Չնայած որ Հայաստանում ինտերնետի օգտագործումը ամենատարածվածն է, դրա կիրառման մակարդակն աճել է բոլոր երեք երկրներում` սկսած 2010 թվականից: Պետք է նշել, որ ինտերնետի օգտագործումն ավելի բնորոշ է 18-35 տարեկան քաղաքաբնակներին:

Հետազոտության վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած աճել է ինտերնետ օգտագործողների թիվը բոլոր հասարակություններում, բայց յուրաքանչյուր երկրի հարցվողների գրեթե կեսը չի օգտագործում ինտերնետը: Հայաստանում և Ադրբեջանում ինտենետից չօգտվելու հիմնական պատճառը անհրաժեշտության բացակայությունն է, մինչդեռ Վրաստանում համակարգչի անհասանալիությունն է պատճառը: Հատկանշական է, որ ադրբեջանցիների մեկ քառորդը նշել է, որ հետաքրքրված չէ ինտերնետի օգտագործումով(24 տոկոս) և ինտերնետին միանալու հնարավորություն չունի (20 տոկոս):

Ըստ հետազոտության արդյունքների` նրանց, ովքեր օգտագործում են ինտերնետ, հարց է տրվել, թե որոնք են նրանց կողմից ամենահաճախ կատարվող օնլայն գործողությունները: Վրաստանում հարցվողների մեծամասնությունը, իսկ Հայաստանում և Ադրբեջանում մոտ կեսը նշել են սոցիալական ցանցերից օգտվելը, ինչպես օրինակ, Odnoklassniki, Facebook և Myspace: Ինֆորմացիա փնտրելն ու Skype-ից օգտվելը եղել են հայերի ամենից հաճախ նշված գործողությունները: Տվյալները նաև ցույց են տվել, որ ադրբեջանցիներն ավելի հաճախ ներբեռնում են և լսում երաժշտություն, դիտում տեսանյութեր, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ստանում և ուղարկում են նամակներ իրենց կովկասյան հարևաններին: Մյուս ինտերներտային գործողությունները, ինչպես օնլայն խաղեր խաղալը, բլոգինգը, էլեկտրոնային առևտուրն ու ֆորումներում քննարկումներին մասնակցելն այնքան էլ հաճախ նշվող գործողություններ չեն եղել:

Հայերեն English

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին