Տարածաշրջանային

Ինչպես չի կարելի նախապատրաստվել ընտրություններին. «The Economist»-ի անդրադարձն Ադրբեջանին

5 րոպեի ընթերցում

Ինչպես չի կարելի նախապատրաստվել ընտրություններին. «The Economist»-ի անդրադարձն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանական ընդդիմության անկարողությունը տապալելու Իլհամ Ալիևի ամենազոր վարչակարգը, կարծես թե նրանց թմրամոլության է հասցրել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ծաղրանքով գրում է«The Economist» բրիտանական հրատարակությունն` անդրադառնալով հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին: Անցյալ տարվա մայիսից մինչև 2013 թվականի մայիս ադրբեջանական իշխանությունների կողմիցվեց անվանի ընդդիմախոսներ են մեղադրվել թմրադեղեր ձեռք բերելու մեջ: Այնինչ,Մարդու իրավունքների նոր զեկույցի համաձայն, ոստիկանությունը մեղադրյալների մոտ թմրանյութերը հայտնաբերել է միայն նրանց կալանավորելուց հետո:

«Նրանց ավելի շատ հետաքրքրում էր կալանավորվածների քաղաքական գործունեությունը, քան հանցակցությունը թմրանյութեր պահելու մեջ: Թմրադեղերի ստուգման արդյունքները բացասական են եղել: Ինչը վկայում է այն մասին, որ շինծու մեղադրանքները կառավարության քննադատներին լռեցնելուԱդրբեջանի սիրելի մարտավարությունն է»,- ասվում է հոդվածում:

Ըստ Մարդու իրավունքների զեկույցի` հոկտեմբերյան ընտրություններին ընդառաջ իշխանություններն ավելի են սաստկացրել հետապնդումները: Ինչի օրինակն է վերաբերմունքը քննադատ լրագրողների նկատմամբ: 2012 թվականին բանտարկությունից ազատ էին արձակվել մի քանի լրագրողներ, բայց այս տարվանից սկսած` բանտարկվել են վեցով ավելի լրագրողներ: Այն, որ ադրբեջանական կառավարությունըժողովրդին ստիպում է իրեն ենթարկվելսպառնալիքների, բռնի հարձակումների և արատավոր արշավների միջոցով, ցուցում են նաևվերջին օրենսդրականբարեփոխումները:

Վերջին տարվա ընթացքում հարյուրապատիկ բարձրացվել է չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար սահմանված տուգանքի չափը: Հանրային կարգը խախտելու համար նախկին 15 օրվա կալանքի փոխարեն ներկայում հասնում է 60 օր: Իսկ համացանցում զրպարտության տարածումը քերականացնող նոր օրենքով` զրպարտության համար պատիժ է սահմանվել մինչև երեք տարի ազատազրկում:

«Ինչի՞ց է վախենում կառավարությունը»,- հռետորական հարց է ուղղում հանդեսը` հավելելով, որ Ալիևյան իշխանությանպարտությունն անհավանական է, թեև 2011 թվականին «Արաբական գարուն»-ով ոգեշնչված ադրբեջանական ընդդիմությունը բողոքի ցույցեր բարձրացնելու փորձ արեց:Ադրբեջանում գործում են բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, բայց նրանց փոքր մասն է ներկայացված խորհրդարանում:2009 թվականի մարտի համաժողովրդական հանրաքվեով վերացվեց երկրի նախագահության երկանգամյա ժամկետը` հնարավորություն ընձեռելով Ալիևին երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահ:2013 թվականին ընդդիմությունը փորձեց ավելի կառուցողական մոտեցում ցուցաբերել. հարևան Վրաստանում ընդդիմությանը միավորելու Բիձինա Իվանիշվիլիի հաջող օրինակով` տարբեր ընդդիմադիր կուսակցություններ միավորվեցին Ադրբեջանիժողովրդավար ուժերի Ազգային խորհրդիշուրջ` առաջադրելով մշակութային հայտնի գործիչ, Օսկարակիր սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը:

Սակայն Իբրահիմբեկովը Ռուսաստանի և Ադրբեջանի երկքաղաքացի է, ևօգոստոսի 27-ին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց նրա թեկնածությունը` վկայակոչելով երկքաղաքացիության մասին օրենքը և Մոսկվայում նրան պատկանող բնակարանը: Ադրբեջանիժողովրդավար ուժերի Ազգային խորհուրդն այնժամառաջադրեց իր երկրորդ թեկնածուին` Քամիլ Հասանլին:

Նշվում է, որ դիտորդները նույնպես անզոր են փոխել իրավիճակը, քանզի2010 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ անց էին կացվել բազմաթիվ ընտրախախտումներով և կեղծիքներով, օրինական համարվեցին և շուտով մոռացվեցին:

Եվորպական միությունը ձգտում է սերտ կապեր հաստատել Ադրբեջանի հետ` հիմնված էներգետիկ ռեսուրսների և «ընդհանուր արժեքների» հանդեպ հանձնառության վրա: Հանձնառություն, որ կիսում է միայն մեկ կողմը: Ադրբեջանը պարբերաբար անտեսում է ԵՄ դիտողություններն ու քննադատությունները Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտումիր գրանցած ցուցանիշների վերաբերյալ: Նոյեմբերի 28-ին և 29-ին կայանալիք Վիլնյուսի վեհաժողովը կմատնանշի այդ հարաբերությունների հետագա ընթացքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում