ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 2012/13 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Ֆրանսիայի հավաքականի եւ «Բավարիա»-ի խաղացող Ֆրանկ Ռիբերին է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի կողմից օգոստոսի 29-ին կազմակերպված պաշտոնական երեկոյի ժամանակ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ֆրանկ Ռիբերին:
Լավագույնի համար պայքարում էին նաև Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսին, Պորտուգալիայի հավաքականի եւ մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն: