Ցյուրիխում պաշտոնապես բացվել են սեքսի խցիկներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքն ընդունել Է մարմնավաճառության մասին նոր օրենքներ, որոնք սեքս-ինդուստրիայի աշխատողներին կարգելեն փողոցում հետապնդել պոտենցիալ հաճախորդներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դրա փոխարեն մարմանավաճառուհիները եւ նրանց հաճախորդները պետք Է հանդիպեն քաղաքի կենտրոնի սահմաններից դուրս, ինչի համար կառուցվել են սեքսի հատուկ խցիկեր:
Բացի դրանից, բոլոր մարմնավաճառուհիներին կպարտավորեցնեն գնել թույլատրագիր եւ ապահովագրաթերթ:
Իշխանությունները հայտարարել են, որ ձեռնարկված միջոցները նպատակամղված են այն բանին, որ պաշտպանեն սեքս-աշխատողներին եւ Ցյուրիխում վերականգնեն անդորրը եւ կարգ ու կանոնը:
Օրենքի քննադատները կասկածում են, որ նոր ռեժիմը հաջողությամբ կգործի, քանի որ խիստ կանոնները կարող են վանել հաճախորդներին:
Ցյուրիխի բնակիչները հանրաքվեի ընթացքում հավանություն Էին տվել նախագծին: Շվեյցարիայում մարմնավաճառությունը օրինական զբաղմունք Է արդեն շուրջ 60 տարի: