Միջազգային

Մեքսիկայում 5 մարդ Է զոհվել, 20-ից ավելին՝ վիրավորվել երկաթուղային վթարի հետեւանքով

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում 5 մարդ Է զոհվել, 20-ից ավելին՝ վիրավորվել երկաթուղային վթարի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում առնվազն 5 մարդ Է զոհվել, 20-ից ավելին՝ ծանր վիրավորվել երկաթուղային վթարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Տաբասկո հարավարեւելյան նահանգի տարածքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Ապրանքատար գնացքը, որի վագոնների տանիքին տեղ Էին զբաղեցրել շուրջ 300 անօրինական ներգաղթյալներ Կենտրոնական Ամերիկայի երկրներից, ռելսերից դուրս Է ընկել Ուիմանգիլիո մունիցիպիայում երկաթուղու բարդ հատվածներից մեկում:

Աղետից տուժածներին, որոնց մեծ մասը Հոնդուրասի քաղաքացիներ են, տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մի քանիսը ծանր վիճակում են:

Դժվարամատչելի շրջանում, որտեղ տեղի Է ունեցել ողբերգական միջադեպը, փրկարարական աշխատանքները դեռեւս ավարտված չեն, ուստի մեքսիկացի փրկարարները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող Է ավելանալ:

Մեքսիկայի գլխավոր դատախազությունը հետաքննություն Է սկսել արտակարգ պատահարի հանգամանքների շուրջ:

Առայժմ վթարի հնարավոր պատճառների վարկածներ չեն առաջադրվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում