Սեւանում ավարտվել Է Ռոբերտ Քոչարյանի գավաթի մրցաշարը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեֆանի Գեւորգյանը, հաղթելով կանանց մրցաշարի բոլոր մրցաձեւերում, ինչպես նաեւ տղամարդկանց ոլորավայրԷջք մրցաձեւում, դարձել Է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առագաստանավային սպորտի գավաթի ավանդական մրցաշարի բացարցակ հաղթող:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարաթոն-նավիգատոր մրցաձեւում հաղթանակ Է տոնել Էդգար Գալստյանը, իսկ պրակտիկ կոնցեպտ մրցաձեւում լավագույնն Է եղել Գեւորգ Հովհաննիսյանը, ով հաղթել Է նաեւ ռեյս-պրակտիկ կոնցեպտ մրցաձեւում:
Ռեյս-նավիգատոր մրցաձեւում առաջինն Էր Գեւորգ Հովհաննիսյանը:
Ռոբերտ Քոչարյանի գավաթի համար առագաստանավային սպորտի մրցաշարն անցկացվել է օգոստոսի 21- 25-ը, մրցաշարին մասնակցել են 25 մարզիկներ, բոլորը` Երեւանից: