Ռուբեն Սաֆրաստյանը հավանական չի համարում Սիրիայում իրաքյան սցենարի կրկնությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում քիմիական զենք կիրառելու շուրջ ստեղծված իրադրության ֆոնին ԱՄՆ ռազմական միջամտության մասին խոսելը վաղաժամ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Ես կարծում եմ, որ վաղ է դրա մասին հիմա խոսելը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում եւ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտեցնում են իրենց ուժերը Սիրիայի սահմանին վկայում է այն մասին, որ դեռեւս նախապատրաստական աշխատանքներ են տարվում, եւ ես համոզված չեմ, որ ամերիկացիները վերջնական որոշում ընդունել են»,- ասաց արեւելագետը:

Սաֆրաստյանը կարեւորեց Ռուսաստանի դերը ԱՄՆ ռազմատենչ նախապատրաստությունները կանխելու հարցում՝ հիշեցնելով օգոստոսի 25-ին խնդրի առնչությամբ ՌԴ արձագանքը: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է ոչ թե ընդհանուր հայտարարությունների հիման վրա եզրակացություններ անել Սիրիայում քիմիական զենքի կիրառման եւ կիրառողների մասին, այլ ՄԱԿ-ի փորձագետների գնահատականի: Սաֆրաստյանը հիշեցրեց, որ Սիրիայի իշխանությունները օգոստոսի 25-ին թույլատրել են ՄԱԿ-ի փորձագիտական խմբին՝ ուսումնասիրել քիմիական զենքի կիրառման տարածքը: «Ամենակարեւորն առաջին հերթին պետք է սպասել ՄԱԿ-ի մասնագիտացված խմբի եզրակացությանը»,- ասաց արեւելագետը՝ հավելելով, որ ԱՄՆ կողմից Սիրիայի իշխանություններին ներկայացվող մեղադրանքը քիմիական զենք կիրառելու մասին չի կարելի ընդունել որպես հիմք, քանի որ կան նաեւ այլ մեղադրանքներ: «Կան մեղադրանքներ, որ քիմիական զենքը կիրառվել է ապստամբական ուժերի կողմից եւ կարծես թե այդ մեղադրանքներն ավելի հիմնավոր են»,- նկատեց Սաֆրաստյանը:

Նա հավանական չհամարեց Իրաքի սցենարի կրկնությունը՝ ներկայիս աշխահաքաղաքական իրադրությունը հաշվի առնելով: «Հիմա աշխարհում այլ է իրադրությունը, հիմա Ռուսաստանը այլ է: Ռուսաստանի պոտենցիալ հնարավորությունները եւ քաղաքական վճռականությունն ավելի բարձր մակարդակի վրա են»,- եզրափակեց արեւելագետը:

Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում կառավարության զինված ուժերի կողմից քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան հայտարարել է, թե զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո կողմերը ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին` միմյանց մեղադրելով դրանում: ԱՄՆ-ը մեծացրել է Սիրիայի շուրջ ռազմական ներկայությունը՝ ակտիվացնելով ռազմական միջամտության սցենարի քննարկումները: Սիրիայի կառավարությունը օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը:

Հայերեն Русский

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել