Միջազգային

Եգիպտոսում հայերի թիվը նվազել է` 7 հազարից հասնելով 5 հազարի. հայկական թեմական խորհրդի անդամ

4 րոպեի ընթերցում

Եգիպտոսում հայերի թիվը նվազել է` 7 հազարից հասնելով 5 հազարի. հայկական թեմական խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսը ձեռնամուխ է եղել ապագայի քարտեզի գծմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Եգիպտոսում հայկական թեմական խորհրդի անդամ Սուրեն Բայրամյանը` ընդգծելով, որ այս պահին իրավիճակը երկրում հանդարտ է:«Եգիպտոսում բախումների հետևանքով հայեր չեն տուժել, չեն վնասվել նաև հայկական շինություններ և եկեղեցիներ: Բացի դրանից, պետք է նշել, որ հայերի հանդեպ վատ վերաբերմունք չկա Եգիպտոսում»,-ասաց Բայրամյանը:Անդրադառնալով Եգիպտոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին` հայկական թեմական խորհրդի անդամը նշեց, որ պաշտոնական շրջանակների հերքումից հետո այդ ուղղությամբ մասնավոր ձեռնարկ չկա, սակայն լրատվամիջոցները երբեմն շարունակում են անդրադառնալ այդ հարցին:Նրա տեղեկացմամբ` Եգիպտոսում հայերի թիվը նվազել է` նախկին 7 հազարից հասնելով 5 հազարի:

Եգիպտոսում են նաեւ Հայաստանի 400-ից ավելի քաղաքացիներ, որոնց մի մասն ունի երկքաղաքացիություն:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ այդ երկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություն դեռևս ՀՀ ոչ մի քաղաքացի չի դիմել` խնդրելով աջակցել Եգիպտոսից տեղափոխմանը:

Հայկական զբոսաշրջային գործակալությունները դադարեցրել են դեպի Եգիպտոս տուրիստական ծառայությունների մատուցումը: Եգիպտոսում տեղի ունեցող վերջին իրադարձությունների պատճառով գործակալությունները քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս իրենց հանգիստն այդ երկրում անցկացնել:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ էր տվել ՀՀ քաղաքացիներին առանց անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից, քանի որ դեռևս հուլիսի սկզբին Եգիպտոսում իրավիճակն ապակայունացել է: Բանակի հրամանատարության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել է նախագահի պաշտոնից, մեկուսացվել իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին են ժամանակավորապես հանձնվել երկրի նախագահի լիազորությունները, եւ չեն դադարում բախումները նախկին նախագահի կողմնակիցների ու իշխանությունն ստանձնած ուժերի միջեւ:

Ըստ պատմագիրների` հայերը Եգիպտոսում հայտնվել են դեռ հնագույն ժամանակներում` փարավոնյան 3-րդ դինասիտայի ժամանակներում եւ այդ շփումները շարունակվել են նաեւ Բյուզանդական կայսրության ժամանակներում: Ընդունված է հայերի գաղթը Եգիպտոս բաժանել 2 շրջանի` մինչ Հայոց ցեղասպանություն եւ դրանից հետո: Առաջին փուլի ժամանակաշրջանը սկիզբ է առնում վերոնշյալ հին դարերից: Իսլամականացման սկզբանական փուլում եւս հայեր կային Եգիպտոսում, որոնց թիվը ավելացել է Ֆաթիմիդների խալիֆայության ժամանակ, հետագայում Մամլուքների օրոք աճեց այդ թիվը. անգամ իսլամական աշխարհի միակ սուլթանուհի Շաջար ադ-Դուրը, ըստ որոշ պատմաբանների, հայ է եղել:Մուհամեդ Ալիի ժամանակաշրջանում Եգիպտոսում կառուցվել են երկու եկեղեցիներ` հայ առաքելական եւ հայ կաթողիկե: Այդ ժամանակաշրջանում Եգիպտոսի վարչապետը հայ էր` Պողոս Նուբար Փաշան: 1915թ. Եղեռնից հետո հայերի թիվը Եգիպտոսում կտրուկ աճել է: Մինչ Նասերի 1952թ. հեղափոխությունը հայերը հիմնականում զբաղված են եղել մասնավոր սեկտորում: Պանարաբիզմի ու նացիոնալիզմի գաղափարախոսության զարգացմանը զուգընթաց 1950-60թթ. բազմաթիվ եգիպտահայեր արտագաղթել են Եգիպտոսից դեպի Արեւմուտք` հիմնականում Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաեւ Ավստրալիա:Մերօրյա եգիպտահայերը մեծամասամբ Եգիպտոսում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են: Կենտրոնացած են Ալեքսանդրիայում ու Կահիրեում` հիմնականում Հելիոպոլիս թաղամասում: Մինչ 1952թ. մոտ 60 հազար հայ էր բնակվում Եգիպտոսում:

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

Միջազգային

Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Միջազգային

ԱՄՆ-ը համագործակցում է Ասիայի և Եվրոպայի երկրների հետ՝ նրանց անվտանգությունը համարելով անբաժանելի. Բլինքեն

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում