Միջազգային

Ռուսաստանն արդեն 2,5 միլիոն լիտր գինի Է ստացել Վրաստանից. Օնիշչենկո

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն արդեն 2,5 միլիոն լիտր գինի Է ստացել Վրաստանից. Օնիշչենկո

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Վրաստանից շուրջ 2,5 միլիոն լիտր գինեգործական արտադրանք Է ստացել մատակարարումների վերսկսման պահից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար, ՌԴ-ի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

«Ընդամենը ՌԴ-ի տարած Է ներկրվել 690 խմբաքանակի ալկոհոլային արտադրանք՝ ավելի քան 2,4 միլիոն լիտր ընդհանուր ծավալով»,- ասել Է Օնիշչենկոն:

Նրա խոսքով՝ մատակարարումներն իրականացնում են Վրաստանի 12 արտադրողներ, ՌԴ-ում գրանցված Է 462 անուն գինի, 41 անուն կոնյակ եւ չորս անուն հանքային ջուր:

«Մատակարարումների ողջ ընթացքում մենք խոտանել ենք 19 անուն վրացական գինեգործական արտադրանք: 20 նմուշ փորձաքննություն Է անցնում»,- հավելել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում