Սպորտ

Սեւանում մեկնարկել Է Ռոբերտ Քոչարյանի գավաթի առագաստանավային սպորտի մրցաշարը

1 րոպեի ընթերցում

Սեւանում մեկնարկել Է Ռոբերտ Քոչարյանի գավաթի առագաստանավային սպորտի մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանում մեկնարկել Է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գավաթի առագաստանավային սպորտի ավանդական մրցաշարը, որը հիմնական մրցումներից մեկն Է մեր երկրում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մրցաշարին մասնակցում են Հայաստանի 25 լավագույն առագաստանավորդներ:

Սեւանի առագաստանային սպորտի կենտրոնի տնօրեն Մհեր Թովմասյանի խոսքով, վերջին տարիներին նկատվում Է այս մարզաձեւի զարգացում Հայաստանում, եւ պատահական չէ, որ հայ մարզիկները՝ Արման Բերբերյանը, Գեւորգ Հովհաննիսյանը եւ ուրիշներ, բավական հաջող ելույթներ են ունեցել Ռուսաստանում՝ հիմնականում Եյսկ եւ Անապա քաղաքներում անցկացվող առագաստանավային սպորտի միջազգային մրցումներում:

Առագաստանավային սպորտի հայ մասնագետների կարծիքով, այս մարզաձեւի մեր մարզիկներն ի վիճակի են հաջող հանդես գալ նաեւ եվրոպական մրցաշարերում:

Սեւանյան մրցաշարը կավարտվի օգոստոսի 25-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում